Առցանց առեւտրի խոշորագույն հարթակներից մեկը՝ eBay-ը, արգելել է իր ռեսուրսում մարդկային մնացորդներ վաճառել, մասնավորապես՝ գանգեր, որոնք մեծ պահանջարկ ունեն:

Ըստ Life-ի, կախված ոսկորների վիճակից՝ մահացածի գանգի համար վաճառողները 400-ից մինչեւ 5.000 դոլար են պահանջել:

Առցանց հարթակում մարդկային ոսկորների վաճառների մասին հայտնի է դարձել դեռեւս 2004 թվականին: Որոշ գանգեր վաճառվել են բժշկական բուհերի ուսանողների համար՝ անատոմիական ուսումնասիրության նպատակով, սակայն որոշները տեղադրվել են հուշանվերների բաժնում:

Գանգերի վաճառքն արգելվել է այն բանից հետո, երբ լրագրողները դիմել են eBay-ի աշխատակազմին՝ պարզաբանումներ ստանալու նպատակով: