Լեհ հետազոտողներին չի հաջողվել Վարմինսկ-Մազուրյան շրջանում գտնվող Մամերկի վայրում նացիստական բունկերների համալիրում, որտեղ պեղումներ էին ընթանում, հայտնաբերել Սաթե սենյակը, հայտնում է TVN24-ը:
Հունիսի կեսին հետազոտողներն արդեն փորձել էին բունկերում հայտնաբերել Սաթե սենյակի գանձերը. դրա հիմքի մեջ անցքեր էին փորվել, բայց տարածքը հայտնաբերել չի հաջողվել: Հուլիսի 12-ին մասնագետները շարունակել են որոնումները, բայց դրանք եւս անարդյունք են ավարտվել:
Սաթե սենյակը գտնելու փորձերը չեն դադարել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր: Մեկ ու կես տասնյակ վարկածներ գոյություն ունեն այն մասին, թե դա որտեղ է թաքցված:



























