Վաշինգտոնում Կապիտոլիումի փակման պատճառը զինված անձի մասին հաղորդումն է եղել:

Ըստ Reuters-ի, ոստիկանությունը հատուկ գործողության ընթացքում մի տղամարդու է ձերբակալել, սակայն առայժմ տեղեկություններ չկան, արդյո՞ք նա զինված է եղել: Կապիտոլիումի մերձակայքում հրաձգության մասին տեղեկությունը նույնպես դեռեւս չի հաստատվել:

Ոստիկանության տեղեկացմամբ, ամեն ինչ ավարտվել է եւ Կապիտոլիումն արդեն բաց է այցելուների համար: