Հորդառատ անձրեւների պատճառով, որ տեղացել են Ճապոնիայի հարավ-արեւմուտքում, տեղի իշխանությունները խորհուրդ են տվել տարհանել  66,5 հազար մարդու Կումամոտոյի, Յամագունի, Նագասակիի եւ Ֆուկուոկայի պրեֆեկտուրաներից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ցուսիմա կղզում Նագասակիի պրեֆեկտուրայում 48 ժամում 300 մմ տեղումներ են եղել: Օդերեւութաբանների գնահատականներով, նման ինտենսիվության անձրեւներ այստեղ լինում են 50 տարին մեկ անգամից ոչ հաճախ: 

Կումամոտոյի պրեֆեկտուրայում, որտեղ հողը թուլացել է ապրիլին տեղի ունեցած 6 եւ 7 մագնիտուդով խոշոր երկրաշարժերից հետո, սողանքների վտանգի պատճառով   55 հազար մարդու տարհանում է հայտարարվել: 

Յամագուտիի պրեֆեկտուրայում, որը ճապոնական Հոնսյու կղզու հարավ-արեւմուտքում է, մի շարք գետերում ջրի մակարդակը հասել է կրիտիկական նիշի, խորհուրդ է տրվել տարհանել 10,5 հազար մարդ: Կյուսյուում` Ֆուկուոկայի պրեֆեկտուրայում հանձնարարական է ստացել հազար մարդ: 

Օդերեւութաբանները կարծում են, որ մոտակա օրերին Կյուսյու կղզում մինչեւ  250 մմ տեղումներ կլինեն եւ զգուշացնում են Կումամոտոյի, Օիտայի, Ֆուկուոկայի, Յամագուտիի պրեֆեկտուրաներում ջրհեղեղների եւ սողանքների մեծացած վտանգի մասին: