2010 թվականի առաջին 8 ամիսներին նկատվում է թմրանյութերի մաքսանենգության եւ օգտագործման ցուցանիշների աճ: Վրաստանի ՆԳՆ վիճակագրական տվյալների համաձայն, թմրանյութերի ապօրինի շրջանառության ընդհանուր ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 14,2 տոկոսով (3544 դեպք):

Սակայն, թմրանյութերի մաքսանենգության մակարդակը բարձրացել է 36,8 տոկոսով (25 դեպքով), իսկ իրացման մակարդակը` 60,3 տոկոսով (արձանագրվել է 109 դեպք):

Միաժամանակ, ՆԳՆ-ի տվյալներով, 2010-ի առաջին 8 ամիսների ընթացքում, բացահայտվել է թմրանյութ պարունակող խոտաբույսերի աճեցման 110 դեմք, ինչը 8,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից, հաղորդում է «Գռուզիա-Online»-ը: