Կանադական Սասկաչեւան նահանգում ոչ մեծ ուղեւորատար օդանավ է կործանվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով CTV հեռուստաալիքը:

Ողբերգությունը տեղի է ունեցել Հոի քաղաքից ոչ հեռու: Օդանավում միայն օդաչուն է եղել, նա տեղում մահացել է: Նրա անունը, ինչպես նաեւ աղետի այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Կանադայի տրանսպորտի նախարարությունն ու ոստիկանությունը հետաքննություն են սկսել: