ԱՄՆ Կոնգրեսը կարող է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հետ կապված գաղտնի փաստաթղթեր հրապարակել: Ենթադրվում է, որ դրանում տեղեկություններ կան «9/11»-ի ահաբեկչության հետ Սաուդյան Արաբիայի կառավարության կապի մասին: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
Նշվում է, որ «28 էջ» անվանումով հայտնի գաղտնի փաստաթուղթը 2002 թվականին Կոնգրեսի կողմից անցկացված ահաբեկչության հետաքննության մաս է կազմում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ փաստաթղթի հրապարակումից առաջ հարկավոր է մի քանի գործընթաց անցնել: Դրա հրապարակմանն արդեն մի քանի տարի սպասում են ինչպես Կոնգրեսի ներկայացուցիչները, այնպես էլ զոհվածների հարազատները:




























