ԱՄՆ Վիջինիա նահանգում՝ Նորֆոլկում, տղամարդը զոհվել է փոխհրաձգության ժամանակ, որը հայտնվել է Facebook Live-ի օնլայն հեռարձակման եթերում: CNN-ի փոխանցմամբ՝ հրաձգությունը տեւել է 20 վայրկյան: Ավտոմեքենայի վրա արձակվել է 30 կրակոց: Երեք տղամարդկանցից մեկը զոհվել է, երկուսը վիրավորվել:
Միջադեպից հետո անցորդները ոստիկանություն եւ շտապօգնություն են կանչել: Ոստիկանությունը դիմել է ականատեսների օգնությանը, քանի որ հարձակումը գործածների ինքնությունն ու հարձակման դրդապատճառներն անհայտ են:





























