«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ուկրաինական ավիաընկերությունը գործարկել է Երեւան–Կիեւ ուղղությամբ եւս մեկ ամենօրյա չվերթ։ Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» կորպորատիվ տնօրեն Եվգենյա Սացկայան նշել է, որ 2016-ին ընկերությունը շատ ուղղություններով մեծացնում է չվերթների հաճախականությունը, ինչպես արեւմտյան, այնպես էլ՝ արեւելյան ուղղություններով։ Բացի այդ, Հայաստանից մեկնողներն օգտվում «Բորիսոպոլ» օդանավակայանի տարանցիկ հնարավորություններից եւ Կիեւով մեկնում են Եվրոպա եւ ԱՄՆ։
«Կիեւի եւ Երեւանի միջեւ ուղեւորների հոսքն անշեղորեն աճում է։ Ամրանում են նաեւ մեր երկու պետությունների բիզնես կապերը։ Այդ կապակցությամբ ավիաընկերության ղեկավարությունը որոշել է կրկնապատկել չվերթների ինտենսիվությունն այդ ուղղությամբ եւ դրանով առավելապես հեշտացնել Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ օդային հաղորդակցությունը»,– ասել է Սացկայան։
Հիրմա Կիեւ–Երեւան չվերով երկուական ամենօրյա չվերթ կա։ Չվերթներն իրականացվում են Boeing-737 օդանավերով՝ սպասարկման երկու դասերով՝ բիզնես եւ էկոնոմ։
Էկոնոմ դասի երկկողմ տոմսի արժեքը բոլոր հարկերի հաշվարկով կազմում է Կիեւից 5925 գրիվնի (գինը կարող է փոխվել ԱՄՆ դոլարի նկատմամաբ գրիվնի փոխարժեքի տատանումներից), Երեւանից՝ 249 եվրո։




























