2016 ֆինանսական տարում, որն ավարտվելու է սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը կհասնի 600 մլրդ դոլարի: Նման կանխատեսում է արել Սպիտակ տունը: 2015 թվականին այն կազմել է 438 մլրդ դոլար: Այսինքն՝ ամերիկյան նախագահի վարչակազմն այդ ցուցանիշի 37%-ի աճ է կանխատեսում:
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ 2016 ֆինանսական տարվա առաջին 9 ամիսների արդյունքներով, դեֆիցիտը կազմել է 401 մլրդ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դա 27%-ով ավելի է:
ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային հարցերի վարչությունում կարծում են, որ կորպորատիվ վճարների կրճատման պատճառը (11%-ի չափով) 2015 թվականի վերջին Բարաք Օբամայի վարչակազմի առաջարկած հարկային բեռի թեթեւացումն է: Օբամայի նախագահության տարիներին բյուջեի դեցիֆիտի առավելագույն ցուցանիշը՝ 1.4 տրլն դոլար, արձանագրվել է 2009 թվականին:




























