Հուլիսի 15-ի երեկոյան Թուրքիայի իշխանությունները հայտարարել են զինվորականների կողմից պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում բախումներ են տեղի ունեցել նախագահ Էրդողանի եւ հեղաշրջման փորձի կողմնակիցների միջեւ: Օդ են բարձրացել ռազմական ավիացիան, քաղաքների փողոցներում զինվորական տեխնիկա է հայտնվել, բախումներն ուղեկցվել են կրակոցներով եւ պայթյուններով: Սպանվել է մի քանի տասնյակ մարդ:

Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է տեղի ունեցող իրադարձությունների անօրինական լինելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է եւ ամբողջությամբ կճնշվի: Լրատվամիջոցները հաղորդում են զանգվածային ձերբակալությունների մասին:

NEWS.am-ը ներկայացնում է Թուրքիայում իրադարձությունների ժամանակագրությունը.

5 գեներալ եւ 29 գնդապետ է հեռացվել պաշտոններից հեղաշրջման փորձից հետո:

Թուրքիայում սպանվել է հեղաշրջման 16 մասնակից, 250-ը ձերբակալվել են: 

Թուրքիայում Էրդողանը զանգվածային բռնություններ է ծավալել:

Իրանն անհանգստացած հետեւում է Թուրքիայում ծավալվող իրադարձություններին:

Թուրքիայի գլխավոր շտաբը նոր տեղեկություններ է հայտնում զոհերի մասին: