Թուրքիայի Զինված ուժերի հրամանատարության շրջանում պառակտում է տեղի ունեցել: «Ալ Մայադին» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հուլիսի 15-ի երեկոյան երկրում իշխանության գրավման մասին հայտարարած ապստամբներն աջակցություն գտան միայն ցամաքային զորքերի եւ ռազմաօդային ուժերի շրջանում:
Միաժամանակ, ըստ ՏԱՍՍ-ի, ԶՈՒ գլխավոր շտաբի հատուկ նշանակության զորքերի հրամանատար Զեկայի Աքսաքալըն հայտարարել է, որ «դավաճանների մի խումբ է ոտնձգություն կատարել իշխանության նկատմամբ»:
Նրա խոսքով՝ «թուրքական հատուկ նշանակության ուժերը կանգնած կմնան ժողովրդի եւ կառավարության կողքին»:
«Ալ Մայադին»-ը հաղորդել է Անկարայում սկսված հեղաշրջման մասնակիցների ձերբակալությունների մասին:





























