Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը փակվել է: Շենքի առջեւ տանկեր կան: Այս մասին հաղորդում է Hurriyet Daily News-ը:

Որոշ հաղորդագրությունների համաձայն՝ թուրքական հանրային հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը:

Ավելի վաղ թուրքական ոստիկանությունը փակել էր Ստամբուլի ասիական հատվածը եվրոպականին կապող Բոսֆորի նեղուցի կամուրջը: Միաժամանակ, Անկարայում ցածր բարձրությամբ ռազմական օդանավեր են պտտվում երկնքում:

Թուրքական որոշ լրատվամիջոցներ հաղորդում են նաեւ Անկարայում Թուրքիայի գլխավոր շտաբի հարեւանությամբ փոխհրաձգության մասին: