Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտահոգված է Թուրքիայում տիրող իրադրությամբ: Երկրի ԱԳՆ-ի հայտարարությունում ասված է, որ Անկարայում եւ Ստամբուլում տիրող իրավիճակն անհանգստություն է առաջացնում:

Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հետեւում է իրավիճակի զարգացումներին:

«Թուրքիայում գտնվող Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին կոչ ենք անում խուսափել հանրային վայրեր այցելությունից եւ հանգստություն պահպանել»,- նշված է դիվանագիտական առաքելության հայտարարությունում: