ՆԱՏՕ-ն Անկարային «զսպվածության, Թուրքիայի սահմանադրությունը եւ ժողովրդավարական ինստիտուտները հարգելու» կոչ է անում: Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Թուրքիայում զինվորականները պետական հեղաշրջման փորձ են արել: Իրադարձությունները շատ արագ են զարգանում. Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա կա, կրակոցներ եւ պայթյուններ են լսվում:

Մի խումբ զինվորականներ հայտարարել են իշխանությունը գրավելու մասին, մինչդեռ երկրի առաջին դեմքերը՝ նախագահ Էրդողանն ու վարչապետ Յըլդըրըմը, որոնք ազատության մեջ են, հայտարարում են տեղի ունեցող իրադարձությունների անօրինականության մասին: