Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններն ավարտվեն օրինական ճանապարհով եւ երկրում կայունություն վերահաստատվի: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նաեւ հավելել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանին ապաստան տրամադրելու որոշումը կարող էր ընդունել միայն նախագահ Պուտինը, եթե նման խնդրանք լիներ:

«Նման որոշումներ կարող է կայացնել միայն ՌԴ նախագահը: Եվ այս դեպքում չի կարելի է տեսականորեն խոսել: Այդ մասին կարելի է դատողություններ անել միայն այն դեպքում, եթե նման խնդրանք լինի»,- ընդգծել է նա: