Հեղաշրջման փորձի հետեւանքով Թուրքիայում զոհվել է ոստիկանության 41 աշխատակից: Այս մասին հայտնել է Թուրքիայի գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ումիթ Դունդարը, փոխանցում է Daily Sabah-ը:

Նա նաեւ տեղեկացրել է հեղաշրջման կողմնակիցների շրջանում 104 զոհի մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր Թուրքիայում հեղաշրջման փորձի հետեւանքով 90 զոհի մասին:

Թուրքիայի զինվորականները հայտնել են հուլիսի 15-ին իշխանությունը գրավելու մասին: Նրանք Բոսֆորի վրայով երթեւեկությունը դադարեցնելու որոշում են ընդունել եւ փորձել են զինաթափել ոստիկանության աշխատակիցներին:

Gazeta-ի փոխանցմամբ՝ հետագայում իշխանությունները հայտնել են հեղաշրջման ճնշման եւ ամբողջ Թուրքիայում հեղաշրջման ավելի քան 1,5 հազար կողմնակիցների ձերբակալության մասին: