Թուրքիայում խնդիրները հարկավոր է լուծել սահմանադրական դաշտում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նախարարը հավելել է, որ հարկավոր է խուսափել ցանկացած արյունալի բախումներից:
Ավելի վաղ Թուրքիայի զինվորականները հայտարարել էին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տապալելու եւ երկրում վերահսկողություն հաստատելու մասին:
Բացի այդ, հայտարարվել էր երկրում ռազմական հեղաշրջում կազմակերպած խմբի կողմից Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի պատանդառման մասին:





























