Ստամբուլում զինվորականները Բոսֆորի կամրջի վրա կրակ են բացել մարդկանց ուղղությամբ: Վիրավորներ կան: Այս մասին հաղորդում է Associated press-ը:

Վերջին տվյալներով, կամրջի վրա վիրավորների թիվը հասել է 5-ի:

Ավելի վաղ հաղորդվել էր նաեւ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչից հետո Ստամբուլի Թաքսիմ հրապարակում մարդիկ են հավաքվել:

Հավաքվածները դրոշներ են ծածանում: Հրապարակում բախումներ են սկսվել: BBC-ի փոխանցմամբ՝ Թաքսիմում կրակոցներ են լսվել: