«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) կազմակերպել են աջակցել է Հայաստանի պետծառայողների համար ծրագրերի կառավարման բնագավառում որակավորման բարձացման ծրագրին:

Կառավարության աշխատակազմի խորհրդով ընտրված պետական ծառայողների մասնագիտական ուսուցումը իրականացվում է PM Expert միջազգային կազմակերպության փորձագետների կողմից PMI PMBOK® ստանդարտով` PMI®  (Project Management Institute) որակի չափորոշիչներով: Պետական ծառայողների վերապատրաստումը, ովքեր զբաղվում են Հայաստանի արդյունաբերական ներուժի եւ ենթակառուցվածքների զարգացմամբ, անց է կացվում Beeline կորպորատիվ համալսարանում:

Վերապատրաստման ավարտից հետո մասնակիցները կստանանան վկայական,  որը հավասարազոր է 24 ակադեմիական ժամի(PDU): Դրանք հետագայում կհանվեն այն 35 պարտադիր  ժամերից, որոնք անհրաժեշտ են РМР (Project Management Professional) որակավարում ստանալու համար: