Ֆրանսիայի Նիս քաղաքում ահաբեկչությունն «անհավանական սարսափ» էր: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, փոխանցում է RIA Novosti-ն:
«Նիսում մենք անհավանական սարսափի ականատես դարձանք»,- ասել է նա Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսին:
Թրամփը նշել է, որ ահաբեկչության հակազդեցության համար ԱՄՆ-ին նոր առաջնորդ է պետք, նոր ուժ, օրենք եւ կարգ: «Իմ ըտրվելու դեպքում դա տեղի կունենա»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Նիսի Անգլիական ափին բեռնատարի վարորդը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, որոնք եկել էին Բաստիլի գրավման օրվա տոնակատարություններին մասնակցելու: Հարձակումից զոհվել է 84 մարդ, այդ թվում ՀՀ մեկ քաղաքացի:





























