Վրաստանում երկաթգծի վրա պայթուցիկ սարք է վնասազերծվել: Անհայտ անձինք ռումբը տեղադրել էին Սամեգրելոյի շրջանում՝ «Փոթի-Սենակի» մայուղու վրա:

Ինչպես հաղորդում է «Գրուզիա-Online»-ը, ոստիկանությունը կասկածելի առարկայի մասին տեղեկությունն ստացել է տեղացիներից: Դեպքի վայր են ժամանել սակրավորներ, ովքեր վնասազերծել են բնական հյութի տուփի մեջ դրված ռումբը, որի մեջ 1,5 կգ տրոտիլ է եղել: Տուփն ուղարկվել է փորձաքննության: 

Գնացքների շարժը մի քանի ժամով դադարեցվել է: