Նիսում ահաբեկչություն կազմակերպած բեռնատարի վարորդ Մուհամմեդ Բուլելի եւ ահաբեկչական կազմակերպությունների միջեւ կապը դեռ չեն գտել։ Այս մասին RTL–ի եթերում ասել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնեւը։
Ռադիոընկերության տեղեկություններով՝ Կազնեւը հայտնել է, որ հետաքննությունը բեռնատարի վարորդ Մուհամմեդ Բուլելի եւ ահաբեկչական կազմակերպությունների միջեւ կապը դեռ գտել։
«Ի՞նչ կապ է եղել այդ գարշելի արարքն ու ահաբեկչական կազմակերպությունների միջեւ։ Գործելաոճը ամբողջովին փոխառված էր ԻՊ–ի ուղերձներից, որոնք ահաբեկչության կոչ են անում եւ սադրում են այն»,– այդուհանդերձ ասել է Կազնեւը։





























