Ֆրանսիայում այսօր՝ հուլիսի 18-ին,  մեկ րոպե լռությամբ հարգել են Նիսում ահաբեկչական ակտի հետեւանքվ զոհվածների հիշատակը, որի ընթացքում վարչապետ Մանուել Վալսին սուլել են: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նիսի Անգլիական ափին՝ Ալբերտ I-ի այգու շրջանում, հազարավոր մարդիկ էին հավաքվել՝ Նիսի եւ մերձակա քաղաքների բնակիչներ, բազմաթիվ զբոսաշրջիկներ եւ պաշտոնյաներ: Մոտավորապես կեսօրին  բազմության մեջ հնչեցին ծափահարություններ, այնհետեւ լռություն իջավ։

Մինչդեռ վարչապետ Մանուել Վալսի եւ նրա շրջապատի հայտնվելը բազմությունն ընդունեց դժգոհության բացականչություններով հրաժարականի կոչերով: Ճիշտ նույն  կերպ նրանց ճանապարհեցին հեռանալիս:

Մարդիկ ծափերով եւ «Բրավո», «Շնորհակալություն» բղավոցներով էին ճանապարհում բժիշկներին, հրշեջներին, փրկարարներին եւ ոստիկաններին՝ թփթփացնելով նրանց ուսին:

Նիսում հիշատակի հանրահավաքն անցնում է անվտանգության ուժեղացված միջոցառումների պայմաններում՝ ուժեղացված են ոստիկանության, ժանդարմերիայի եւ զինվորականների վերակարգերը, ափը արգելափակված է, այս անգամ այնտեղ մուտքը հուսալի փակված է: