«Միջազգային հասարակությունը պետք է խստորեն դատապարտի հայ գերու ՝ Մանվել Սարիբեկյանի սպանությունն Ադրբեջանում»,-հոկտեմբերի 8-ին Ազգային ժողովում ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մանուկյանը: Նրա խոսքով, աշխարհը պետք է դատապարտի այդ հանցագործությունը, քանի որ անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում:
«Ես համոված եմ, որ հայ գերին կամ սպանվել է, կամ էլ խոշտանգումների է ենթարկվել, ինչն էլ հանգեցրել է ինքնասպանության»,-նշել է Մարգարյանը:
Նշենք, որ Հայաստանի խորհրդարանական ուժերը համատեղ դիմում են ներկայացրել ՄԱԿ, Եվրախորհուրդ, Եվրամիություն եւ ԵԱՀԿ, որտեղ կոչ են անում այս կառույցներին՝ նպաստել, որպեսզի Մանվել Սարիբեկյանի դիակի փորձաքննությանը, բացի միջազգային փորձագետներից մասնակցեն նաեւ հայկական կողմի ներկայացուցիչները:




























