Ձողացատկի աշխարհի ռեկորդակիր եւ օլիմպիական չեմպիոն, Ուկրաինայի հերոս Սերգեյ Բուբկան եւս չորս տարի կգլխավորի Ազգային օլիմպիական կոմիտեն: Որոշումը միաձայն ընդունել են Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի (ՈՒԱՕԿ) Գլխավոր ասամբլեայի 107 մասնակիցները:
Փոխնախագահների թվում են Վալերի Բորզովը, Վիտալի Կլիչկոն, Վիկտոր Կորժը եւ Գրիգորի Սուրկիսը:




























