Ադրբեջանի հեռուստառադիոհաղորդակցման ազգային խորհուրդը դատարան է դիմել՝ պահանջելով լուծարել ANS–ի արտոնագիրը։

ԱՊԱ–ի փոխանցմամբ՝ Ազգային խորհուրդը հայց է պատրաստել «ANS անկախ հեռարձակում եւ մեդիա» ընկերության՝  №TR 099 հատուկ թույլտվությունը՝ տրված 2013–ի հոկտեմբերի 25-ին, դադարեցնելու մասին։

Հայցն ուղարկվել է Բաքվի վճռաբեկ դատարան։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Գլխավոր դատախազության ներկայացմամբ հեռուստառադիոհաղորդակցման ազգային խորհուրդը հայտարարել էր, որ  ANS–ը դադարեցնում է հեռարձակումը։ հեռուստաընկերության փակման պատճառը ԱՄՆ–ում գտնվող թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենից վերցրած հարցազրույցն է։