ԱՄՆ-ում ձերբակալված կիբերհանցագործության մեջ մեղադրվող 16 ռուս ուսանողներից 3-ը ճանաչել են իրենց մեղքը։ Այսպես, հոկտեմբերի 5-ին ամերիկյան դատարանը 23-ամյա Ալեքսանդր Սորոկինին դատապարտել է 6-ամսյա բանտարկության եւ տուգանել ընդամենը 100 դոլարով։ Մեղադրյալներից Անտոն Յուֆերիցինը իրեն մեղավոր է ճանաչել նաեւ փողերի լվացման մեջ եւ ավելի լուրջ պատիժ ստացել. 10 ամիս բանտարկություն եւ 38 413 դոլար տուգանք։

Ալեքսանդր Ֆյոդորովի հանդեպ դատական նիստը նշանակված է 2011 թվականի հունվարի 5-ին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ամերիկյան իշխանությունները բանկային հաշիվների վերաբերյալ կիբերհանցագործությունների մեջ մեղադրում են 37 օտարերկրացու։ Նրանց են վերագրվում բանկային հաշիվներ ջարդելու, ինչպես նաեւ 3 մլն դոլար գողանալու մեղադրանքներ։