«ԱրմենՏել» ընկերությունը Արարատի մարզի Զանգակատուն, Լանջառ, Լուսաշող, Դաշտաքար եւ Շաղապ համայնքների դպրոցներին համակարգիչներ է նվիրել։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունում, 2009-2010 թթ. «ԱրմենՏելը»-ը Հայաստանի տասնյակ գյուղերի դպրոցներին համակարգիչներ է նվիրել, որին զուգահեռ իրականացնում է նաեւ դպրոցների ինտերնետ հաանելիության ծրագիրը, ըստ որի, դպրոցներին արտոնյալ գներով տրամադրվում է ինտերնետ կապ։  

«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշել է, որ դպրոցների համակարգչային տեխնիկայով ապահովումը Հայաստանի կրթական համակարգին աջակցության ընկերության ծրագրի մի մասն է, որն անցկացվում է «Պայծառ ապագա Beeline հետ» կոչի ներքո։ «Վստահ եմ, որ գյուղական համայքներում կրթության որակի բարձրացմամբ հնարավոր կլինի ապահովել երկրի հավասարաչափ եւ կայուն զարգացում»,- ասել է Կլիմկոն։