Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության անդամների մեծ մասը, ովքեր առաջադրել էին իրենց թեկնածությունը` հակառակ երկրի իշխանությունների ցանկության, հրաժարվել են  ինքնաբացարկ հայտնել:

Ինչպես Բաքվում լրագրողներին հայտնել էր «Յենի Ազերբայջան» կուսակցության փոխքարտուղար Սիյավուշ Նովրուզովը, դա արել են առաջադրված 45 թեկնածուներից միայն 15-ը:

Թեկնածուներից 4-ն, այնուամենայնիվ, գրանցվել է, իսկ 10-ի ճակատագիրը դեռեւս անհայտ է: Ավելի վաղ, կուսակցությունը բացահայտորեն սպառնացել էր պառակտիչներին ուժ կիրառելով հեռացնել «Յենի Ազերբայջանի» շարքերից:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները կկայանան նոյեմբերի 8-ին: