ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին ստորագրել է կարգադրություն` համաձայն որի, դատաիրավական համակարգի բարեփոխումների հայեցակարգը մշակելու եւ անհրաժեշտ օրենսդրական փաթեթը նախապատրաստելու նպատակով նախագահի 2008 թվականի փետրվարի 1-ի կարգադրությամբ ստեղծել է աշխատանքային խումբ:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ խմբի կազմում ընդգրկված են՝ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար (աշխատանքային խմբի ղեկավար) Մարատ Մուսայելյանը, Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ (համաձայնությամբ) Սեյրան Ամիրյանը, «Արցախի դատական փորձաքննությունների լաբորատորիա»պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Մհեր Առստամյանը, Արցախի Գերագույն դատարանի նախագահ (համաձայնությամբ) Արամայիս Ավագյանը, Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արարատ Դանիելյանը,  Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը եւ ուրիշներ:

Խումբը ստեղծել է նախագահի 2008թ. փետրվարի 1-ի որոշման հիման վրա: