Թուրքիայի Հաքարիի նահանգի Շեմդինլի շրջանում թուրքական զիված ուժերի կողմից շրջակայքի հետախուզման ժամանակ բախում է տեղի ունեցել թուրքական զինված ուժերի եւ քուրդ զինյալների միջեւ, որի ժամանակ զոհվել են թուրքական զինված ուժերի մեկ ենքասպա եւ երեք սերժանտ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman-ը։