Cartier ֆրանսիական ոսկերչական տունը ներկայացրել է 2016-ի ոսկերչական հավաքածուն, որը կոչվում է Magicien՝ «Կախարդ»: Հավաքածուում ներկայացված են երեկոյան զարդեր: Որոշ զարդեր ստեղծելիս դիզայներները ոգեշնչվել են հնագույն ժողովուրդների առասպելներով, օրինակ, Quetzal կոմպլեկտը, որն այդպես է կոչվել ացտեկների սրբագույն օձի՝ Կեցալի անունով:
Quetzal կոմլպեկտի մեջ մտնում է վզնոցը, թեւնոցը եւ ականջօղերը: Թեփուկավոր օձը պատկերված է ադամանդներով:
Oracle վզնոցը զարդարում են ադամանդներն ու երեք խոշոր կոլումբիական զմրուխտ քարերը, որոնց ընդհանուր քաշը 18.3 կարատ է: Այն լրացնում է 6.5 կարատ քաշով զմրուխտյա մատանին: Incantation կամ Կախարդանք կոչվող կոմպլեկտը կազմված է վզնոցից եւ մատանուց: Հատուկ մեխանիզմը թույլ է տալիս հանել շափյուղան վզնոցից եւ դնել մատանու ակի մեջ:
Mandragore վզնոցը կազմված է կապտականաչ շափյուղաներից:
Magie Blanche կամ Սպիտակ կախարդանք կոչվող մարգարտով պլատինե կոմպլեկտը կառուցված է բաց դարչնագույն եւ դեղնաշագանակագույն ադամանդներից: Վզնոցում կենտրոնական 20 կարատ քաշով քար է, որին լրացնումէ 6.44 կարատ քաշով ադամանդը: Վզնոցի վերին շղթան եւ ադամանդը կարելի է հանել եւ առանձին կրել:
Թեւնոցը զարդարում է դեղնաշագանակագույն տանձաձեւ ադամանդը:


































