ՀՀ ճանապարհային ոստիկանությունը միայն վերջին մեկ ամսվա ընթացքում 1300 արձանագրություն է կազմել ամրագոտիներ չկապելու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել պարտադրել վարորդներին՝ ամրագոտիներ կապել:
Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ 2009թ. սկզբից Հայաստանում ամրագոտիներ չկապելու համար կազմվել է 8000 արձանագրություն, իսկ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում 1300 արձանագրություն է կազմվել: Ի դեպ, ամրագոտիներ չկապելու համար վարորդները տուգանվում են 5 հազար դրամով:
Մարգար Օհանյանը նաեւ հայտնել է, որ անցած տարվա համեմատությամբ 132-ով նվազել է ճանապարհա-տրանսպորտային պատահարների թիվը: 2009թ. առաջին կիսամյակում գրանցվել է 1208 ճանապարհային պատահար, 207 զոհ, 1709 վիրավոր, իսկ 2008թ. նույն ժամանակահատվածում գրանցվել էր 1340 ճանապարհային պատահար, 247 զոհ եւ 1955 վիրավոր:
Պատահարների քանակը նվազել է 132-ով, զոհերի թիվը` 40-ով, վիրավորներինը` 246-ով:



















