Գերմանական Ռոյտլինգեն քաղաքում դաշույնով մարդկանց վրա հարձակված տղամարդը Սիրիայից փախստական է: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա 21 տարեկան է:

Ականատեսների խոսքով՝ նա ինչ-որ հարցի շուրջ վիճել է կնոջ հետ, այնուհետեւ դաշույնով հարձակվել նրա վրա: Կինը զոհվել է, եւս երկու անձ՝ կին եւ տղամարդ, վիրավորվել են:

Հարձակվողը ձերբակալված է: