Թուրքիայի հարավ–արեւելյան մարդին նահանգում քուրդ զինյալների իրականացրած գործողության հետեւանքով 3 թուրք ոստիկան է սպանվել։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Մարդին նահանգի Քըզըլթեփի շրջանում քուրդ զինյալների կողմից ճանապարհին տեղադրված պայթուցիկ նյութերը հեռակառավարման միջոցով պայթեցվել են, երբ այդ հատվածով անցել է ոստիկանության մեքենան։

Պայթյունի հետեւանքով սպանվել է 3 ոստիկան: