Ճապոնիայում դանակով զինված անհայտ անձի հարձակման հետեւանքով առնվազն 19 մարդ է զոհվել, շուրջ 45-ը՝ վիրավորվել:

Ըստ Breaking 911-ի՝ դեպքը տեղի է ունեցել Տոկիոյից ոչ հեռու գտնվող բուժհաստատություններից մեկում, որոշ տվյալներով՝ Հաշմանդամների տանը:

Հաղորդվում է, որ հարձակվողը ձերբակալվել է: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 26-ամյա հարձակվողն կամավոր է հանձնվել:

Ենթադրվում է, որ նա, հավանաբար, Հաշմանդամների տան նախկին աշխատակից է: Նախնական տեղեկություններով՝ վիրավորներից 20-ը ծայրահեղ ծանր վիճակում են: