ԱՄՆ Պետդեպի՝ գիտության հարցերով պատվիրակ Մարկ Հերսեմը կայցելի Վրաստան եւ Հայաստան։ Այցը մեկնարկել է հուլիսի 25-ին եւ կշարունակվի մինչեւ հուլիսի 29-ը։

Այցելության ընթացքում նա կքննարկի բիոտեխնոլոգիայի եւ նյութագիտության ոլորտում համագործակցության հարցերը։

Նա նաեւ ելույթ կունենա նորարարությունների մասին զեկույցներով։ Այս մասին ասված է Պետդեպի կայքում։