Եվրատեսիլ-2011 երգի միջազգային մրցույթի եզրափակիչը տեղի կունենա արեւմտագերմանական Դյուսելդորֆ քաղաքում: Կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 10-ին եւ 12-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 14-ին Esprit-Arena-ում:
Հավակնորդ քաղաքների թվում էին նաեւ Բեռլինը, Համբուրգը, Հանովերը, Քյոլնը, սակայն վերջին փուլում մնացել են Բեռլինն ու Դյուսելդորֆը, գրում է Bild-ը:

Esprit-Arena-ն կարող է ընդունել 50 հազար հանդիսական, մինչդեռ մյուս քաղաքների առաջարկած դահլիճները 12 հազարից ավելի չեն ընդունում:

Հիշեցնենք, որ Եվրատեսիլ-2010-ում հաղթել էր գերմանուհի Լենա Մայեր-Լանդրուտը` Satellite երգով: Երգչուհին ծնունդով հենց Դյուսելդորֆից է: