Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հրամանով Գուրբանմուրատ Մեզիլովը նշանակվել է փոխվարչապետ՝ գիտության, նոր տեխնոլոգիաների եւ նորարարությունների հարցերով:

Մեզիլովը 2009թ. հունիսից ղեկավարում է Թուրքմենստանի Գիտությունների ակադեմիան, իսկ մինչ այդ եղել է մանկավարժական ինստիտուտի ռեկտորը: