«Հարցի կարեւորության» կապակցությամբ «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամները որոշել են Ռուսաստանի նախագահի հետ համաձայնեցնել քաղաքապետի թեկնածուների ցանկը, որը պետք է ներկայացնեն ՌԴ նախագահի հաստատանը:

Գլխավոր խորհրդի նախագահության նիստը կայացել է պետության ղեկավարի կացարանում: Կուսակցության ղեկավարությունը որոշել է պարզե, թե որ թեկնածուներին է Մեդվեդեւն ավելի արժանավոր համարում՝ նախքան իրենք կհաստատեն պաշտոնական ցանկը, հայտնել է Վյաչեսլավ Վոլոդինը: Նրա խոսքով, դրանք, ըստ էության, լրացուցիչ խորհրդակցություններ էին: Ակնկալվում է, որ կուսակցությունը ցանկը կներկայացնի այսօր՝ հոկտեմբերի 9-ին: