Արեւելյան Հնդկաստանում՝ Գանգես գետի ջրերում ուղեւորատար նավ է շրջվել: Միջադեպի հետեւանքով, առնվազն 22 մարդ զոհվել է: Չի բացառվում է, որ զոհերի թիվը կարող է աճել:

Նավի տախտակամածին եղել են վարձու աշխատողներ, ովքեր աշխատում էին հարեւան գյուղերի ֆերմաներում: Իրավապահների տվյալներով, նավի 25 ուղեւորների հաջողվել է փրկվել:

Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում: