Հոկտեմբերի 7-10-ին, Թբիլիսիում կայացած Սամբոյի պատանիների, երիտասարդների եւ աղջիկների աշխարհի առաջնությունում, որին մասնակցում էր ավելի քան 30 երկրի շուրջ 600 մարզիկ, հայ սամբիստները նվաճեցին 6 մեդալ: Գոռ Մալյանը /52 կգ/, Մհեր Կարապետյանը /75կգ/, Գարեգին Խաչատրյանը /90 կգ/ արժանացան բրոնզե, Ալբերտ Քարհանյանն /74 կգ/ ու Ռուդոլֆ Ոսկանյանը /87կգ/ արծաթե, իսկ 48 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը` ոսկե մեդալ:
Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մեր պատանի եւ երիտասարդ մարզիկները նվաճել էին 1 ոսկե, 1 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ:
Սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբերի 4-8-ին Տաշքենդում:




























