2010թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոյի կինը Պեկինում տնային կալանքի տակ է: Լյու Սյան տնային կալանքի է ենթարկվել բանտում ամուսնու հետ հանդիպելուց հետո: Նրա ձեռքից վերցրել են հեռախոսը եւ հայտնել, որ շուտով բանտ են տեղափոխելու:
Ինքը՝ նոբելյան մրցանակակիրն, ազատազրկման մեջ է 2009թ. դեկտեմբերից: Լյու Սյաոբոն 11 տարվա բանտարկության է դատապարտվել «Խարտիա-08» հռչակագրի ստեղծման համար, որը, ըստ չինական իշխանությունների, պետական կարգը տապալելու փորձ է:
Պաշտոնական Պեկինը կտրուկ դատապարտել է իրավապաշտպանին նոբելյան մրցանակի արժանացնելը, ով 1989 թվականին մասնակցել է Տյանանմեն հրապարակի դեպքերին:




























