Արարատի մարզի Կարբի գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նույն գյուղի ձորում, ժայռի ստորին հատվածում, հանգստյան գոտու հարակից տարածքում օգոստոսի 2-ի լուսադեմին տղամարդու դիակ է հայտնաբերվել։
Ավելի ուշ հայտնի է դարձել դիակի ինքնությունը։ Պարզվել է, որ նա նույն գյուղի 34-ամյա բնակիչն է։ Նրա մահվան հանգամանքները դեռեւս հայտնի չեն։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։





























