Google-ն արհեստական ինտելեկտով ավտոմեքենա է ստեղծել, որն ինքնուրույն է շարժվում ճանապարհներին: Նման յոթ մեքենաներ արդեն անցել են 1,5 հազար կմ` առանց մարդու միջամտության:

Փորձարկումներն անցել են նաեւ Սան-Ֆրանցիսկոյում, որտեղ ռոբոտ-ավտոմեքենան հաղթահարել է մի քանի ծանր մայրուղիներ, հաղորդում է cybersecurity.ru-ն:

Տեխնոլոգիայի հիմքը հատուկ համակարգչային ծրագիրն է, որը դրված է ավանդական մեքենայի վրա: Այն ղեկավարում է մեքենայի շարժը, հետեւում ճանապարհի իրավիճակին՝ ներառյալ հետիոտների քայլը: