Վանաձորում օգոստոսի 2-ին ինքնասպանության փորձ կատարած «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակից 54-ամյա Հարություն Հ.-ի վիճակը ծանր կայուն է: NEWS.am-ի հետ զրույցում Վանաձորի ԲԿ-ի տնօրեն Վարդան Աբովյանը նշեց, որ Հարությունն ունի կրծքավանդակի, որովայնի թափանցող վերքեր:
«Գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր կայուն է, վիրահատվել է, հետվիրահատական շրջանում է»,-ասաց նա:
Նշենք, որ Հարությունին կիսակառույցում հայտնաբերել են աշխատակիցները, որոնք առավոյան տեսել են, որ իրենց գործընկերը չի ներկայացել աշխատանքի: Այցելել են բնակարան, տեսել գրությունները, որտեղ նշված է եղել, թե որտեղ է պատրաստվում ինքնասպան լինել ու շտապել են նշված հասցե, ոտեղ էլ նրան հայտնաբերել են արնաշաղախ վիճակում: Հարությունն ամուսնալուծված է, բնակվում է միայնակ, երեխաներ չունի:





























