Արդեն պարզ են, թե հոկտեմբերի 10-ին կայացած Ղրղըզստանի խորհրդարանական ընտրություններում որ կուսակցություններն են անցել խորհրդարան: Քվեաթերթիկների 62 տոկոսի արդյունքներն ամփոփելուց հետո առավելագույն թվով ձայներ հավաքում է ընդդիմադիր «Աթա-Ժուրթ» կուսակցությունը:
Խորհրդարանում մանդատների կարող են հավակնել նաեւ Ղրղըզստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ «Ար-Նամիսը»` նախկին վարչապետ Ֆելիքս Կուլովի գլխավորությամբ, «Հանրապետությունը»՝ նախկին փոխվարչապետ Օմուրբեկ Բաբանովի գլխավորությամբ, «Աթա-Մեկենը»՝ խորհրդարանի նախկին նախագահ Օմուրբեկ Թեքեբաեւի գլխավորությամբ: Բոլորին դեմ է քվեարկել ընտրողների 0,5 տոկոսը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, ղրղըզական խորհրդարանի 120 տեղերին հավակնում էին 29 կուսակցություններ: Խորհրդարանում հայտնվելու համար նրանց անհրաժեշտ էր անցնել 5-տոկոսանոց արգելքը: Քվեաթերթիկի երկարությունը 70 սմ էր:





























