Գրող, Հարրի Փոթերի մասին աշխարհահռչակ գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի ամենազդեցիկ կին, գրում է Guardian-ը:
Որքան էլ զարմանալի է, թագուհի Ելիզավետա 2-րդին բաժին է հասել միայն 3-րդ հորիզոնականը: Իսկ նրանց միջեւ հանգրվանել է ֆոտբոլիստ Դեվիդ Բեքհեմի կինը՝ Վիկտորիա Բեքհեմը:
Նշենք, որ հարցումն արվել է Forbes-ի կողմից աշխարհի ամենազդեցիկ կանանց վարկանիշի հրապարակումից հետո: Forbes-ի առաջին հորիզոնականում էր ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման:
NEWS.am-ը հարցում էր անցկացրել հայ քաղաքական գործիչների մեջ՝ պարզելու Հայաստանի ամենաազդեցիկ կանանց: Հարցումն առանձնակի արդյունքներ չէր տվել, նշվել էին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի եւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունները:





























