«Անապա-Երեւան» թռիչքից առաջ, ստուգման ժամանակ 7 մարդու անձնագրերում ՌԴ-ում մնալու ժամկետները վաղոուց անցած են եղել:
Ինչպես հաղորդում է Հարավային Դաշնային օկրուգի տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունը, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ վարչական արձանագրություններ են կազմվել, եւ նրանց 2-5 հազար ռուբլի տուգանք է սպառնում:
Վերջին 9 ամիսների ընթացքում մոտ 600 վարչական արձանագրություն է կազմվել օտարերկրացիների կողմից ՌԴ-ում մնալու ժամկետների խախտման համար, իսկ Ուզբեկստանի, Հայաստանի, Ուկրաինայի 30 քաղաքացիների նկատմամբ քրեական գործ է հարուցվել, հաղորդում է «Յուգոպոլիսը»:





























